Հիսուսի անունով Աբելի արյունը խոսում է, Տե՛ր իմ,
Այդ արյունն իջեցնում եմ համայնի վրա.
Այդ արյունն աշխատեցնում եմ, 
որպես վերին գրոհ`
Աշխարհի տարերքի մեջ 
հայտնվածների կյանքում:
Աբելի արյունը խոսում է սրտանց, Տեր իմ, 
Ոչնչացնում չարի ծրագրերը,
Առաջնորդում դեպ հոտավետ արոտներ:
Աբելի անունը խոսում է, Տեր իմ, 
ՈՒ պատմում է մեզ,
Որ մարդու 
Որդին շրջում է մեր մեջ`
Հունձքն է հավաքում, 
կանչում դեպի տուն: